Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Միջազգային կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ
Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ ՖարմանյանԱրին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամՏեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանըՀայաստանի հետ խաղաղությունը կմեծացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ. ING GroupԱրսեն Թորոսյանը Հռոմում էԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս9 ամսական երեխայի մայրը գնալու է բանտ. ինչ է կատարվել դատարանում. «Հրապարակ» Դանակահարություն՝ գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են
Քաղաքականություն

Բնական է ու շատ պարզ, որ դուք չեք սիրի Սերժ Սարգսյանին, ում գործունեության հիմքում եղել են ՀՀ-ն, Արցախը, բանակը և բոլոր կարևոր ազգային արժեքները, ինչը դուք 6 տարի քանդում եք․․․

Արմեն Հովսափյանը գրել է․
 
«Վերջին տասնօրյակի իշխանական լրատվականներում և տեղեկատվական կոնտենտում դարձյալ առանցքային թիրախն է դարձել Արցախն ու արցախահայությունը։ Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը։ Ի դեպ՝ այս թեմայի «ստարտը» խորհրդարանում տվեց Ալեն Սիմոնյանը, որից հետո կենացը ծաղկեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ կատարվածի մեղավորներ նշանակելով տարբեր բևեռների։
 
Ես հասկանում եմ, որ այս հարցը մնացել է սրանց կոկորդին և հնարավոր ամեն առիթի դեպքում փորձում են այն իրենց վրայից գցել ու մաքրվել, բայց տղանե՛ր ու աղջիկնե՛ր, ինչքան էլ բարձր գոռաք, թե «Արցախը հանձնել են հայտնի ուժերը» կամ եսիմ ինչ, փաստը էն ա, որ էդ ամեն ինչի միակ, բացառիկ ու եզակի պատասխանատուն Նիկոլն է ու իր պլեադան։
 
Ի դեպ՝ այն թեզերն ու ասելիքը, որ Նիկոլն իր բերանով չի ցանկանում ասել՝ հատուկ «դվարնյաշկեք» ունի, ովքեր հորթի հրճվանքով են էդ ամեն ինչն անում ու լուտանքներ ու հայհոյանքներ տեղում արցախցիների ու Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հասցեին՝ դա անելով մեծագույն հաճույքով։
 
Իշխանական պատգամավորացուներից մեկն էլ այն աստիճանի չէր կարողանում իր ատելություն զսպեր, որ հրապարակավ հայտարարում էր, թե «ես չեմ էլ պատրաստվում նրանց հետ հանդիպել, քանի որ մեր հասցեին վատ են արտահայտվում ու հայհոյում են»։ Եթե չգիտեք, ասեմ, որ մարդկանց հայրենիքը, տունն ու տեղը ծախելուց հետո այլ կերպ արտահայտվել հնարավոր չէ, այնպես որ այլ վերաբերմունք մի էլ սպասեք։
 
Էս ընդհանուր ֆոնին մի առանձին սոուսով փորձում են նաև իրենց սիրելի թեման փաթեթավորել, թե էս ամեն ինչի առանցքային «մեղավորներից» մեկն էլ Սերժ Սարգսյանն է, ով, ըստ նիկոլական քարոզիչների, տեղի ուենցածի կազմակերպիչներից մեկն է եղել։ Միանշանակ չեմ մտնի այդ էժան դիսկուրսի մեջ, հակափաստարկներ ու փաստեր ներկայացնելու համար, ուղղակի անընդհատ նույն թեզը կրկնել, ոչ մի հոդաբաշխ միտք չներկայացնելն արդեն զավեշտալի է՝ ամենուր Սերժ Սարգսյանին փնտրել ու կռվել նրա ստվերի հետ։
 
Ասեմ, դուք, ամեն դեպքում, ավելի լավ է պատրաստվեք դատվելու, իսկ Արցախի հերոսները պատմության մեջ կմնան որպես ազգային հերոսներ ու իրենց անունը ոսկե տառերով կգրվի, ու հատկապես Սերժ Սարգսյանինը, ում գործունեության հիմքում եղել են և՛ ՀՀ-ն, և՛ Արցախը, և բանակը և՛, ընդհանրապես, բոլոր կարևոր ազգային արժեքները։
 
Սարգսյանի անունը կապված է ՀՀ ստեղծման ու պետականաշինության, բանակաշինության, Արցախյան գոյամարտի հետ՝ էն, ինչը դուք թուրք-ադրբեջանցիների հետ ձեռք-ձեռքի տված, 6 տարի քանդում եք ու դեռ շարունակում եք ոգևորված քանդել։
 
Բնական է ու շատ պարզ, որ դուք չեք սիրի Նժդեհին, Անդրանիկին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, Մոնթեին ու մնացած բոլոր հերոսներին ու նրանց պատկերացրած Հայաստանը, քանի որ դուք քանդում եք հենց այդ Հայաստանը՝ առաջ բերելով Աթաթուրքի, Էնվեր-Ջեմալ Փաշաների, Հեյդար-Իլհամ Ալիևների վաղեմի երազանքը»։