Պետությունը նրա համար է, որ ստուգի՝ արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է.
«Երեկ երբ հայրենիք եւ պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետեւյալ մի միտքը հոլովվեց.
Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:
Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել...»։