Արարատ-Արմենիան վստահ հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ
Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլում «Գանձասարը» «Ջունիոր սպորտում» ընդունեց «Արարատ-Արմենիային»:
Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3։0։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլով աչքի ընկան Ալեքսիս Ռոդրիգեսը, Արմեն Համբարձումյանը և Էրիկ Օկանսին։
Առաջին խաղակեսում տանտերերը չկարողացան իրացնել 2 նշանակված 11 մետրանոց: Սարգիս Շահինյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց Դանիլո Կուչերը, իսկ Բերտրան Մանիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Այս խաղից հետո հյուրերը 9 միավորով բարձրացան 4-րդ հորիզոնական։ «Գանձասարը» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։