Ներկայիս իշխանությունը, որի օրոք Արցախ է հանձնվել թշնամուն փորձում է իր տգետ քարոզչությամբ մեղավորությունը նորից բարդել «նախկինների» վրա․ Շիրազ Խաչատրյան
Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
Մեր հասարակությունը ամենանգամյա ապատեղեկատվություններին հավատալու, նախկին-ներկա, սև-սպիտակ դիսկուրսի մեջ մտնելու ունիկալ հոգեկերտվածք ունի․․․
Չեմ պատկերացնում, որ մեկ այլ հասարակություն, որի «գլխին» հազար ու մի փորձություն անցած լինի, ամեն անգամ հեշտությամբ կուլ տա ժամանակի ընթացքում մշակված և ճիշտ պահին «վերևից» թափող հերթական ինֆորմացիոն աղբակույտը։
Թշնամանք, պառակտում, ատելություն քարոզող իշխանությունը այդպես էլ չի հասկանալու, որ մեր վերջին ժամանակաշրջանի պարտությունները, խեղճ ու նվաստացած վիճակը, անտարբերությունը հենց իրենց ապազգային պրոպագանդայի ուղիղ հետևանքն է։
Ներկայիս իշխանությունը, որի օրոք Արցախ է հանձնվել թշնամուն, Հայաստանի սահմանները բզկտվել են, փորձում է իր տգետ քարոզչությամբ մեղավորությունը նորից բարդել «նախկինների» վրա, մեղավորներ կարգել Սերժ Սարգսյանին կամ մեկ այլ ռազմաքաղաքական գործչի, գեներալի կամ բիզնեսմենի, զուգահեռ փորձում են գրգռել հայաստանցի-ղարաբաղցի խեղված դիսկուրսը, դոգանման, մելիքյանգագոյանման երևույթների միջոցով, հարկատուների հաշվին աշխատող պոակների քարոզչության «շնորհիվ» մարդկանց փորձում են պահել ճշմարտության հետ որևէ աղերս չունեցող պատկերացումների և իրականության մեջ։
Ցավոք, հասարակության մի լայն զանգված ուղղակի տրվում է այդ մանիպուլացիաներին ու ապրում փչած իրականության մեջ։
Ու այս վտանգավոր խզումը շղթայական ձևով շարունակվում է արդեն մի քանի տարի, և դրա հետևանքը նոր պարտություններն ու նվաստացումներն են լինելու․․․․