Արագածոտնում կանխվել է վրեժխնդրությունը, իսկ բժիշկների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Արագածոտնի մարզի գյուղերից մեկում կանխվել է վրեժխնդրությունը, ժողովրդի լեզվով ասած՝ «վենդետան»։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ անչափահասներ են տուժել։
Արդեն Ժամը 16։00-ի սահմաններում Հ․ Ֆ․-ն տաքսիով եկել է գյուղ և մեքենայից իջնելով իր ձեռքի պայուսակից հանել է դանակ, որը նկատելով տան բակում գտնվող և Ա․ Ֆ․-ն և իր երեխաները, 11-ամյա Ի․ Ս․-ն և 9-ամյա Ա․ Ֆ․-ն։ Իրենք արագ տուն են անցել և փորձել փակել դուռը, սակայն հատակ մաքրելու փայտը մնացել է դռան տակ և այն ամբողջությամբ չի փակվել: Բաց մնացած հատվածից Հ․ Ֆ․-ն ձեռքը ներս է տարել և դանակով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ պատճառել ներսի կողմից դուռը պահող Ա․ Ֆ․-ին, նրա երեխաներին Ի․ Ս․-ին և Գ․ Ս․-ին։ Այնուհետև Հ․ Ֆ․-ն լսելով, որ արդեն դեպքի մասին տեղյակ են ոստիկանությունում՝ իր եկած մեքենայով արագ հեռացել է: