ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն քրտնաջան աշխատում է Կիևին ավելի մեծ օգնություն ցուցաբերելու և դա հնարավորինս արագ իրականացնելու համար։ Նա նաև նշել է, որ իր առաջնահերթությունը դաշինքի երկրներում սպառազինության պաշարների համալրումն է։
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ Ռյուտեն շուտով մամուլի ասուլիս կտա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։