ՀԱՄԱՍ-ի առաջնորդը նախապատրաստվում է Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի. The New York Times
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը Գազայի հատվածում մարտերի մեկնարկից մեկ տարի անց սկսել է նախապատրաստվել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի:
Այս մասին գրում է The New York Times-ը:
Վերջին շաբաթներին ՀԱՄԱՍ-ը բանակցությունների մասնակցելու ցանկություն չի հայտնել, հրատարակությանը հայտնել են զրուցակիցները։
Սինվարը կարծում է, որ ավելի մեծ պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է ազդել Իսրայելի վրա և ստիպել նրան նվազեցնել որոշ գործողությունները Գազայի հատվածում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին նոր պայմաններ է առաջադրել ՀԱՄԱՍ-ին: Նեթանյահուն Գազայի հատվածում հրադադարը կարող է դիտարկել որպես գործոն, որը չի նպաստում իր քաղաքական դիրքերի ամրապնդմանը։