Արցախի թեմում կարևորվել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին իրազեկումը
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել են Արցախի թեմի գրասենյակ, հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։
Տեղի է ունեցել հանդիպում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր ուղղություններով իրազեկելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին: