ՌԴ-ն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիրի ժառանգության գրանցամատյան
Ռուսաստանն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի ժառանգության ընդհանուր գրանցամատյան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ նեղ կազմով գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ․
«Մեր զինվորների սխրանքներին նվիրված հուշակոթողների, հուշարձանների և հուշատեղիների պահպանման և պաշտպանության նպատակով առաջարկում ենք կազմել հուշակոթողների ժառանգության ընդհանուր գրանցամատյան», - ասել է Պուտինը։