Եթե հայ ազգը կրողը չլինի հայոց հողահավաքի ազգային նպատակի, մենք պարտության նորանոր նոյեմբերի 9-ներ ենք ունենալու. ԱղաբաբյանՏարածքն էնտեղ դրած չի, որ գնաս, հետ բերես. ԵԿՄ անդամ (տեսանյութ)«Գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները». պատերազմի ավարտին զոհվեց կրտսեր սերժանտ Հայկազ ՄկրտչյանըԱյսքան երեխա անհանգիստ պառկած է Եռաբլուրում, սպասում են իրենց արյшն վրեժին. Զnhված զինծառայողի մայրՀամաշխարհային բանկը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարՀազվագյուտ արևային հալո․ Սուրենյանի լուսանկարներըՀայրս կամավոր գնաց պատերազմ, 44 օր կռվեց, վերջին օրը զոհվեց (տեսանյութ)Զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ 46 և 45 տարեկան տղամարդիկ կրակել են միմյանց վրա. երկուսն էլ մահացել են. կան ձերբակալվածներԴեմոկրատները չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել. դա Հարիսի պարտության հիմնական պատճառներից մեկն էր. Սուրեն Սարգսյան
Հրդեհ Ջրառատ գյուղում. փրկարարները հայտնաբերել են դի
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն մեկնել է ՄադրիդՈ'չ Արցախը կա, ո'չ էլ մեր տղաները. Արարատի թիվ 5 դպրոցի աշակերտներ (տեսանյութ)Սա կազմակերպված պարտություն էր, անտեր եմ, Հայաստան աշխարհում թիկունք չունեմ. զոհվածի հարազատ (տեսանյութ)Ես կուզեմ` Փաշինյանն այստեղ լինի, գամ, վրան ծաղիկ դնեմ. չեմ ներելու նրան. սարքած պատերազմ էր (տեսանյութ)Ճշմարտություն vs Նիկոլ․ ո՞վ որն է ընտրում․ «Կարճ ասած» (տեսանյութ)Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Պրեմիեր լիգա վերադառնալԳուրգեն Մելքոնյանը պատասխանատվության պետք է ենթարկվիՓաշինյանը վնասում է իր ժողովրդին, իր հանրապետությունը․ Սեմյոն ԲաղդասարովԿոտայքում բախվել են «Mercedes E200»-ն ու «Volkswagen Tuareg»-ը․ կա տուժածԻսրայելը օդային հարձակում է իրականացրել Բեյրութի արվարձաններումՀեղուկ և սեղմված գազի առևտրով զբաղվող ընկերությունը խեղաթյուրել է տվյալները եւ թաքցրել հարկերըԼարսը շարունակում է բեռնատարների համար փակ մնալԳյումրի-Արմավիր ճանապարհին «Mercedes-Benz»-ը գլորվել է և կողաշրջված հայտնվել ճամփեզրին. կա վիրավոր Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելքՔՊ-ականների աչքը վախեցել է. «Հրապարակ»Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն. Տիգրան Աբրահամյան
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը
ՔՊ-ում տարակուսած են. Փաշինյանը Գալյանին նախարար նշանակեց, Մինասյանի «գովքն է անում». «Ժողովուրդ»Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի. գործը փակել են. «Հրապարակ»100 հազարն էլ ինա՞դ են ընկել. «Հրապարակ»Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել». «Հրապարակ»Նախագծերի կյանքի կոչման պարագայում Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիք կապահովվի բնակարանով. «Փաստ»ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա Սիրունյանի թեկնածության հետ կապված, բայց վերևից հրահանգով կողմ կքվեարկեն. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը թքած ունի եվրոպական ստանդարտների վրա. «Հրապարակ»Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»Ով կփոխարինի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին. «Հրապարակ»ՔՊ-ն դեմ է Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասին հայտարարություն տարածելուն. «Հրապարակ»«Սասնա Ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուղեղի կաթված է ստացելԻնչ է պատասխանել Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի մասով. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»Արարատի մարզում կրակոցներ են հնչել, զոհեր կան․ ժամանել է ոստիկանապետը Զելենսկին հաստատել է հյուսիսկորեացի զինվորների կորուստների մասին տեղեկությունըԳառնիկ Դանիելյանն ու Ալֆորվիլի փոխքաղաքապետը Կիրանցում բնակիչների հետ անվտանգային հարցեր են քննարկել «Ձեր ակտիվությունն արդեն ստիպել է ՔՊ իշխանությանը նոր լուծումներ փնտրել». Հայկ Մարության Դեմ ենք միջանցքային տրամաբանությանը, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը․ ՀՀ-ում Իրանի դեսպան ԵԱՏՄ երկրների շարքում բենզինն ամենաթանկը Հայաստանում է Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն ԱՄՆ-ից հայտարարում են, թե Իրանը նախապատրաստում էր Թրամփի սպանությունը «Կրթվենք, ապա նոր կրթենք»․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Փաշինյանի հետ
Մամուլ

Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախահայության բռնի տեղահանումից եւ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից անցել է ուղիղ մեկ տարի: ՀՀ իշխանությունն առաջին իսկ օրվանից բռնեց Արցախը ջնջելու, արցախահայերին կոտրելու եւ որպես միավոր ոչնչացնելու քաղաքականությունը: Ոչ միայն «Արցախ» բառը հանեցին իրենց լեքսիկոնից, այլեւ սկսեցին պարտադրել, որ Արցախում ստացված ՀՀ անձնագրերը փոխեն, ինչ է թե` դրանց վրա գրված է 070 կոդը: Հայտարարվեց, որ ՀՀ քաղաքացու կապույտ անձնագրերը, որոնք տրվել են 070 կոդով, անվավեր են` հայկական անձնագրեր չեն, եւ եթե Արցախից եկած մեր հայրենակիցներն ուզում են ՀՀ բնակապահովման ծրագրով այդ գրոշները ստանալ, պետք է անձնագրերը փոխեն: Խոսքը յուրաքանչյուր անձին տրամադրվող 3-5 միլիոն դրամանոց սերտիֆիկատների մասին է, որոնցով ոչ ոք չի կարողանում տուն կամ բնակարան ձեռք բերել, քանի որ նման գների տներ Հայաստանում չկան:


Մենք փորձեցինք պարզել, թե 1 տարի անց քանի արցախցի է դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն` Հայաստանի անձնագիր ստանալու համար: Միգրացիոն ծառայությունից «Հրապարակին» հայտնեցին, որ այս պահի դրությամբ 120 հազար արցախցիներից 5 հազար 284 անձ է դիմել՝ նոր կոդով հայկական անձնագիր ձեռք բերելու համար. «Հոկտեմբերի 7-ի դրությամբ դիմումների քանակը 5 հազար 284 է»: Ինչը մի քանի հետեւության տեղիք է տալիս. արցախահայերը չեն հրաժարվել իրենց հայրենիքից եւ երազում են վերադառնալ Արցախ: Արցախահայերը չեն վստահում ՀՀ իշխանություններին եւ հասկանում են, որ անձնագիր փոխելն իրենց հայաստանցի չի դարձնելու, բայց Արցախն իսպառ ջնջելու է քարտեզից: Եվ հասկանում են, որ բնակապահովման ծրագիրը փուչիկ է, թղթի վրա մնացած մեռելածին ծրագիր, որը հնարավոր չէ իրականացնել, եւ այն իրենց բնակարանային հարցերը չի լուծելու:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի արցախցի ունի փախստականի կարգավիճակ, եւ ինչու սկզբում չէին դիմում անձնագիր ստանալու համար, հիմա քիչ, բայց դիմում են։ «Եթե քաղաքացիության համար դիմել են, ուրեմն անպայման ունեցել են փախստականի կարգավիճակ: 112 հազար 889 արցախցի դիմել էր, որպեսզի ստանա ժամանակավոր պաշտպանության վկայական, որը վկայում է փախստական լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է դիմումների քանակին, կարող ենք ենթադրել, որ այն կապված է բնակապահովման ծրագրի հետ: Քաղաքացի լինելն այստեղ պարտադիր պահանջ է, ընդ որում՝ քաղաքացի պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամները: Մեկ նկատառում եւս` նշածս թվի մեջ անչափահասները ներառված չեն, անչափահասներից չենք վերցնում քաղաքացիության դիմումներ: Ծնողները եթե ստանում են ՀՀ քաղաքացիություն, երեխաները ստանում են ՀՀ անձնագիր: Այստեղ թիվը նույնպես բավականին մեծ է: Երեխայի համար ոչ թե քաղաքացիության դիմում է ներկայացնում ծնողը, այլ` անձնագրի: Եթե քաղաքացիություն ստանալու պրոցեսը տեւում է 1-2 ամիս, ապա անձնագիր ստանալը՝ ընդամենը մեկ աշխատանքային շաբաթ»,- նշեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: