Երբ իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը հատորներ են կազմելու, որոնց հիմա վրա երկար ժամանակ ազատազրկման վայրերում անց է կացնելու Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը. Մամիջանյան
Դատախազությունից ակնկալիքներս զրո են, ակնկալել, որ մարդիկ, որոնք անցած 6 տարվա ընթացքում չեն տեսել այն պետական դավաճանությունների այն հակապետական գործողությունների իրական դեմքը, իրականությունը, որ էս պահին իրենք կզարթնեն ու կհասկանան, որ դավաճանության մաս են կազմում, ակնկալիքները շատ ցածր են: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Բայց դա չի նշանակում, որ բոլոր գործիքները, այդ թվում նաև` դատական հայցերը, անհրաժեշտ չի օգտագործել, դրանք շատ կարևոր են, որովհետև երբ Հայաստանում իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը կազմելու են այն հատորները, որոնցով երկար ժամանակ ազատազրկման վայրերում անց են կացնելու Փաշինյանը և իր խմբակը: Այնպես որ, որևէ կապ չունի այս կամ այն գործողությունն այս պահին ինչ հետևանք է ունենում, դրանց հետևանքները կարող են լինել որոշ ժամանակ անց և դրանք շատ էական են, համենայն դեպս այդ արձանագրումները խիստ էական են»,- ասաց Մամիջանյանը:
Հարցին, թե այսինքն այս պահի գործողությունները խորհրդանշական բնույթ են կրում, պատգամավորն ասաց, որ խորհրդանշականի տրամաբանություն չկա և սա օրինական գործընթաց է. «Տեղի են ունեցել հանցագործություններ, դրանց վերաբերյալ ներկայացվում է հաղորդում: Գնդակը դատախազության դաշտում է»,- ասաց Մամիջանյանը: