Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չքննարկելու պատճառով. Սիյարտո
Ուկրաինայում մարտական գործողությունները կարող էին չսկսվել 2022 թվականի փետրվարին, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի արտգործնախարարը վստահ է, որ այն ժամանակ անհրաժեշտ էր լրջորեն քննարկել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագիծը, սակայն դա չարվեց։
«Ցավոք, այս քննարկումը չկայացավ։ Այդ ժամանակից անցել է գրեթե երեք տարի։ Ու միգուցե այն, ինչ հիմա ասում եմ, իմաստ չունի, բայց կուզենայի, որ այս երկխոսությունները տեղի ունենային։ Որովհետև, եթե դրանք տեղի ունենային, մենք գուցե չհայտնվեինք ստեղծված իրավիճակում»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Ռուսաստանը ներկայացրել էր ԱՄՆ-ի հետ համաձայնագրերի նախագծերը և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրերը։