Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 67 իսրայելցի զինվոր
«Հեզբոլլահը» հարվածել է Հայֆայի շրջանում իսրայելական զորքերի կենտրոնացման վայրին։
Իսրայելի հյուսիսում լիբանանյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 67-ի։ Չորս տուժածների վիճակը գնահատվում է ծանր, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ երկու անօդաչու թռչող սարք մտել է Իսրայելի օդային տարածք։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Լիբանանից ևս մեկ անօդաչու թռչող սարք են որսացել երկրի հյուսիսում՝ ծովի վրայով թռչելիս։