ՍՊ-ի տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է Կապանի 2 բնակիչ Պապիկյանն այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային աշխատանքների ընթացքին Կամսար Բաբինյանը հաստատեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին լուրը Կայացավ ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը․ հայտնի են մեր ընտրանու մրցակիցները Սալոմե Զուրաբիշվիլին վերջին օրերն է վայելում. Վրաստանի վարչապետ Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն (տեսանյութ) Ազգային ժողով են այցելել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Ո՞նց նայեմ տատիկների աչքերին, երբ իրենց թոշակը ցածր է, ու բարձրացնե՞մ պետական համակարգի աշխատավարձը (տեսանյութ) Նոյեմբերի 11-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում
Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. Ալեն Սիմոնյանը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբ
Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվելԿյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցությունԱՄՆ-ը հայտարարել է, որ Թրամփը պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ գործարքի համար. TimeԴոլարն ու եվրոն թանկացել ենԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՌիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում. Արփինե Սարգսյանի ելույթըԼիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պիտի...». Բագրատ Uրբազանը թվարկել է` ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը Բաքվում
9 ամսում ՔԿ-ում հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ավելի քան 34 մլրդ դրամ, գրեթե նույնքան, որքան 2023-ինՆախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՊուտինը շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է պահպանի չեզոքությունՇատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից ԼՂ հայերի հարցի արծարծումը. Մարուքյանի նամակը՝ ԹրամփինԲարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. Խաչատուրյանը շնորհավորել է ԹրամփինՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղարԵրևանի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն. քրվարույթ է հարուցվելՓողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Գլխավոր դատախազը Մալթայում ներկայացրել է ՀՀ փորձըԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն ԱԺ-ում փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետԱրշակ Կարապետյանի բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՓաշինյանը Գևորգ Պապոյանին 3 օրով գործուղում է ԳերմանիաՎերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվելԱշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար. «Ճանապարհային դեպարտամենտ»Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածինԹեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասինՍնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարքՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ինԻնչպե՞ս է Թրամփը 24 ժամում վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին. Արևմուտքում պարզաբանում ենԿաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովինԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքական չի հրավիրել Կիլիան ՄբապեինԻնչպես է Գագիկ Ծառուկյանը մարզվում (տեսանյութ)Կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում կստեղծվի համապատասխան ֆիզիկական պայմաններԳլխավոր դատախազությունից հերքում ենՏեղի կունենա Շուշիի մասին պատմող 45 լուսանկարների ցուցահանդեսը ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարինԹրամփը առավելագույն ճնշում է պատրաստում Իրանի դեմ. The Wall Street JournalՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար կազմակերպված հատուկ աղոթքի օրվան Հյուրանոց-ռեստորանի աշխատակիցը թմրանյութ էր ձեռք բերելԱդրբեջանն օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում զինվորական քայլերթ է անցկացրել
Հասարակություն

ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը. Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։

««Հայաստանի Հանրապետության դատական ​​օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև արդարադատության նախարարությանը:

Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով:

Այսինքն` ըստ էության, փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ):

Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են  իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն:

Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն:

Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում: (տես` https://www.moj.am/article/4007 )

Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը:

Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը:

Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ,  որը համահասանելի է կազմակերպության կայքում (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2024)031-e)

Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։

Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը:

 Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,- ասվում է հայտարարությունում։