Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը. նոր մանրամասներ՝ դեպքի վայրից
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմանենրում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել գիշերը՝ ժամը 03:45-ի սահմաններում՝ Մազմանյան փողոցի շրջանաձև՝ ժողովրդին հայտնի 15 կվարտակի խաչմերուկի մոտ, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել էր բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։