Լույս չի լինի մի շարք հասցեներումՊրեմիերա․ Արամե-«Երազանք ես դու»Վահագն Խաչատուրյանն ու Philos Project-ի նախագահն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանըՏավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԳերմանական զորքերը կարող են գնալ Ուկրաինա. ԲերբոքԽուզարկությամբ երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվելԱրմավիրում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու դինՔննարկվել են ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերԱրամ Ա Վեհափառի հովանավորությամբ նյութական աջակցություն բաժանվեց բոլոր հալեպահայ ընտանիքներինԻնչ եղանակ է սպասվումՀայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններումՊատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես ԱվետիսյանԲայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումըԵրևանում բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրաՎիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Աղազարյանի գլխին սարքել են․ նա պատրաստ է կալանավորվել․ Աղազարյանի փաստաբանը փակագծեր է բացում (տեսանյութ)Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Վահե Ղազարյանը պաշտոն է խնդրել. InfoLurՈստիկանությանը և ԱԱԾ-ին տրվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման ծախսերը նվազել են. «Լույս» հիմնադրամԲագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներՆախարարությունը դպրոցներին հանձնարարական չի տվել հերոսների պատվո անկյունները վերացնելու վերաբերյալ. ԿԳՄՍ նախարարԹբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները
Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սևծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան
ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Նիկոլ Փաշինյան«Իմ հարցը հնչել է». Հովիկ Աղազարյանը հրաժարվեց հարց տալ կառավարությանըՄահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել․ «Փաստինֆո»1-2 դեպք է եղել, որ խնդրել եմ վարչապետին և իր բորտով եմ թռել. Ալեն Սիմոնյան«Խաղաղության» պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. ՓաշինյանՃշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք․ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք․ Փաշինյան
Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափովԸնկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել․ Նիկոլ Փաշինյան
Կրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկը․ նա եղել է իր ընկերոջ հետ
Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրերին գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները․ ՓաշինյանՉկասկածեք, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ Աղազարյանին մանդատից զրկելու համար․ Նիկոլ Փաշինյան
Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ
Եթե ՀԱՊԿ-ն չի կարող ցույց տալ այդ պատասխանատվության գոտին, ուրեմն ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն գոյություն չունի․ Փաշինյան«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվիՆիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էրԵրվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են ՓարիզումՆոր Կյանք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակԳլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնինՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. ՏասմագամբետովԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրելՀարավային Կորեայի նախագահին սպառնում է դավաճանության մեղադրանքՉլինի՞ թե Հովիկ Աղազարյանի «դուրս տված» պետական կոնֆիդենցիալ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի համեմատությունն էր Քրիստոսի հետ․ վերլուծաբանՔաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգԹբիլիսի. քաղաքականության օբյեկտներն ու սուբյեկտները (տեսանյութ)ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել քեռու հետ․ ինչպե՞ս եք վերաբերվում․ Դանիելյանը՝ ԿԿՀ-ի ՔՊ-ական թեկնածուին (տեսանյութ)
Հասարակություն

«Օպերատիվ տվյալների» պատճառաբանությամբ իշխանությունը չարաշահումներ է անում ձերբակալություններով

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել․

Ս.թ. հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։
 
Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կողմից «օպերատիվ տվյալների» հիմնավորմամբ ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել են քաղաքացիներ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը և Արտեմ Խառատյանը։
 
Փաստաբանների հաղորդմամբ՝ նշված անձինք պարբերաբար հրապարակային կերպով հանդես են եկել քաղաքական քննադատական խոսքով։ Հաշվի առնելով այս պնդումները, ինչպես նաև այն, որ ձերբակալված անձանց մեքենաների և անձնական խուզարկություններով որևէ ապօրինի զենք և զինամթերք չի հայտնաբերվել, ավելին՝ առերևույթ օրենքի խախտմամբ խուզարկությունների ժամանակ քննիչների կողմից հայտնաբերվել և առգրավվել են միայն քաղաքական բովանդակությամբ պաստառներ՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) արձանագրում է, որ իրավապահ մարմինների գործողությունները կարող են հետապնդել հիմնարար իրավունքների սահմանափակման օրենքով չնախատեսված նպատակներ։
 
Հարկ է նկատել, որ 2024թ. մայիսին համանման հանգամանքներով՝ «ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով» ձերբակալվել էր նաև Իշխան Գևորգյանը և ևս 4 քաղաքացի, ում ձերբակալությունները դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նմանատիպ այլ գործերի առկայության մասին փաստաբանը հայտնել է նաև հոկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
 
ՔԻՀԿ-ն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները։
Առերևույթ չհիմնավորված «օպերատիվ տվյալներով» մարդու ազատության սահմանափակման դեպքերը արատավոր նախադեպ են սահմանում իրավական պետությունում, որտեղ իրավունքի ցանկացած կամայական սահմանափակում կարող է քողարկվել «օպերատիվ տվյալների» առ­կայության ներքո։
 
Այս համատեքստում Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին, հետևաբար՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածին։ Նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, կարող է վկայել նաև ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտման մասին, այն է՝ հիմնարար իրավունքների սահմանափակումները պետության կողմից կիրառվել են կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։