Պենտագոնը Կիևին խոստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակ
ԱՄՆ-ը նախատեսում է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին։ Դա տեղի կունենա մոտ օրերս։ Այս մասին ասված է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարության մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հյուսիսկորեացի զինվորների տեղափոխումը Ռուսաստան վկայում է Վլադիմիր Պուտինի հուսահատության, ինչպես նաև Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու նրա պլանների մասին։
ԱՄՆ-ը կշարունակի մեծացնել ռազմական օգնությունը ուկրաինացի պաշտպաններին, ասել է Օսթինը:
«Խոսքը հրետանու, հակաօդային պաշտպանության, զրահատեխնիկայի, զինամթերքի և այլ կարևոր զինատեսակների մասին է։ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային անվտանգության լրացուցիչ աջակցության մասին»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։