ԱՄՆ-ն Զելենսկիին պատերազմից առաջ խնդրել է վերջին տեսահաղորդագրություն ձայնագրել. Կուլեբա
ԱՄՆ իշխանությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել են տեսահաղորդագրություն ձայնագրել՝ նախքան հատուկ ռազմական գործողության մեկնարկը։
Այս մասին TSN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նա բացատրել է, որ Վաշինգտոնը դիմել է Զելենսկիին նման խնդրանքով, քանի որ մտավախություն ուներ, որ Զելենսկին կարող է սպանվել։
«Պատերազմի նախօրեին Միացյալ Նահանգները վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի»,- ասել է Կուլեբան: