Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 26-ից կվերսկսվեն Երևան-Բաթում ուղիղ չվերթերը
Դեկտեմբերի 26-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքները նախատեսված են մինչև հունվարի 12-ը՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով:
«Չվերթի տևողությունը 1 ժամ 5 րոպե է։
Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է Հայաստանի բնակիչների համար Ամանորին այցելել Բաթում, իսկ Վրաստանի զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել այստեղ:
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից»,-հայտնում են «Հայկական ավիաուղիներ»-ից։