Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա
2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ:
161 երեխաներից 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 79-ը՝ Մարտունու ծննդատանը, 33-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։