Լույս չի լինի մի շարք հասցեներումՊրեմիերա․ Արամե-«Երազանք ես դու»Վահագն Խաչատուրյանն ու Philos Project-ի նախագահն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանըՏավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԳերմանական զորքերը կարող են գնալ Ուկրաինա. ԲերբոքԽուզարկությամբ երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվելԱրմավիրում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու դինՔննարկվել են ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերԱրամ Ա Վեհափառի հովանավորությամբ նյութական աջակցություն բաժանվեց բոլոր հալեպահայ ընտանիքներինԻնչ եղանակ է սպասվումՀայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններումՊատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես ԱվետիսյանԲայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումըԵրևանում բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրաՎիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Աղազարյանի գլխին սարքել են․ նա պատրաստ է կալանավորվել․ Աղազարյանի փաստաբանը փակագծեր է բացում (տեսանյութ)Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Վահե Ղազարյանը պաշտոն է խնդրել. InfoLurՈստիկանությանը և ԱԱԾ-ին տրվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման ծախսերը նվազել են. «Լույս» հիմնադրամԲագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներՆախարարությունը դպրոցներին հանձնարարական չի տվել հերոսների պատվո անկյունները վերացնելու վերաբերյալ. ԿԳՄՍ նախարարԹբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները
Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սևծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան
ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Նիկոլ Փաշինյան«Իմ հարցը հնչել է». Հովիկ Աղազարյանը հրաժարվեց հարց տալ կառավարությանըՄահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել․ «Փաստինֆո»1-2 դեպք է եղել, որ խնդրել եմ վարչապետին և իր բորտով եմ թռել. Ալեն Սիմոնյան«Խաղաղության» պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. ՓաշինյանՃշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք․ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք․ Փաշինյան
Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափովԸնկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել․ Նիկոլ Փաշինյան
Կրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկը․ նա եղել է իր ընկերոջ հետ
Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրերին գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները․ ՓաշինյանՉկասկածեք, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ Աղազարյանին մանդատից զրկելու համար․ Նիկոլ Փաշինյան
Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ
Եթե ՀԱՊԿ-ն չի կարող ցույց տալ այդ պատասխանատվության գոտին, ուրեմն ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն գոյություն չունի․ Փաշինյան«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվիՆիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էրԵրվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են ՓարիզումՆոր Կյանք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակԳլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնինՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. ՏասմագամբետովԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրելՀարավային Կորեայի նախագահին սպառնում է դավաճանության մեղադրանքՉլինի՞ թե Հովիկ Աղազարյանի «դուրս տված» պետական կոնֆիդենցիալ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի համեմատությունն էր Քրիստոսի հետ․ վերլուծաբանՔաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգԹբիլիսի. քաղաքականության օբյեկտներն ու սուբյեկտները (տեսանյութ)ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել քեռու հետ․ ինչպե՞ս եք վերաբերվում․ Դանիելյանը՝ ԿԿՀ-ի ՔՊ-ական թեկնածուին (տեսանյութ)
Հասարակություն

Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՔԿ-ն զգուշացնում է

Բազմաթիվ անձանց կողմից ներկայացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ՝ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։

ՔԿ-ից հայտնում են, որ նշված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ գործադրվում է կոնկրետ հանցավոր մեխանիզմ։

Մասնավորապես, ինքնությունը չպարզված անձի/անձանց/ կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ՝ որպես հետադարձ կապի միջոց նշելով հիմնականում WhatsApp և Telegram հավելվածների արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք, ըստ էության, ՀՀ կապի օպերատոների կողմից չեն հսկվում և չունեն որևէ անձի անունով գրանցում:

Քաղաքացիները, տրվում են գովազդում առաջարկվող շահավետ ծառայության գայթակղությանը և նշված հեռախոսահամարներով կապ են հաստատում այդ անձանց հետ։ Տարադրամի փոխանակման շուրջ համաձայնության գալուց հետո, հանցավորն  /ներն/ առաջարկում են մոտենալ Երևան քաղաքում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի։ Ապա պատճառաբանելով, թե զբաղվածությամբ պայմանավորված չի կարող անձամբ ներկայանալ, և իր փոխարեն իր մտերիմը կմոտենա՝ քաղաքացիներին խնդրում են գումարը փոխանցել վերջինիս, ով, իբրև թե, կկատարի տարադրամի փոխանակումը և փոխանակված գումարը հետ կվերադարձնի:

Այդ ընթացքում հանցագործը(ները) զանգահարում և կապ են հաստատում էլեկտրոնային հարթակներում և հավելվածներում տաքսի ծառայություն մատուցելու վերաբերյալ հայտարարություններ տեղադրած վարորդների կամ օրավարձով ավտոմեքենա տրամադրող անձանց հետ և վերջիններիս նույնպես մոլորության մեջ գցելով՝ հայտնում նրանց ծառայություններից անհամեմատ բարձր ուղեվարձով օգտվելու ցանկության մասին։

Ստանալով վարորդների համաձայնությունը՝ հանցավորը/ները/ վերջիններիս ուղղորդում են նույնպես մոտենալ նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի՝ իբրև թե իր հյուրերին այնտեղից Երևան քաղաքում գործող ճանաչված հյուրանոցներից որևէ մեկը, ապա՝ «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու նպատակով: Իսկ տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրում են մոտենալ նշված վայրում կայանված այդ ավտոմեքենային՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անունը՝ որպես իր փոխարինող մտերիմի:

Երբ տուժող քաղաքացիները մոտենում են վարորդներին, հանցավորը կապ է հաստատում վերջիններիս հետ՝ նրան խնդրելով մինչև իր հյուրին կամ հյուրերին նշված վայրեր տեղափոխելը նրանցից վերցնել համապատասխան գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցեն իր կողմից մատնանշած անձին:

Քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, առանց հավելյալ ճշտումներ կատարելու, վարորդներին փոխանցում են փոխանակման նպատակով իրենց հետ բերած գումարը, իսկ վերջիններս, պայմանավորվածության համաձայն, մտնելով առևտրի կենտրոն, գումարը փոխանցում են այլ անձի։ Այդ ընթացքում քաղաքացիները վարորդին սպասում են ավտոմեքենայի սրահում, ինչը ևս վերջիններիս վստահություն է ներշնչում առ այն, որ գործ ունեն իրենց հետ կապ հաստատած անձի մտերիմի հետ:

Հանցագործության զոհ դարձած լինելու մասին թե՛ արտարժույթի փոխանակում կատարող անձինք և թե՛ տաքսու վարորդները պարզում եմ միայն այն ժամանակ, երբ  վերջիններս առանց գումարի վերադառնում են և ավտոմեքենայի սրահում կատարում համապատասխան պարզաբանումները, ինչից հետո դիմում են իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ այն անձինք, ում վարորդները վերջնարդյունքում առևտրի կենտրոն մտնելուց հետո փոխանցում են գումարը, ևս հանդիսացել են ավտոմեքենաներով վճարովի ծառայություն մատուցող անձինք, որոնք, տեղեկացված չլինելով իրենց հետ կապ հաստատած անձի կամ անձանց հանցավոր մտադրությունների մասին և նրա հետ պայմանավորված լինելով բարձր վարձավճարով ծառայությունների մատուցման շուրջ, վերջինիս պահանջով ստացած գումարը տեղափոխում և Երևան քաղաքի տարբեր վայրերում, որտեղ առկա չեն տեսանկարահանող սարքեր, փոխանցում են այլ անձի:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախության նշված սխեմայով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 65.000 ԱՄՆ դոլար և շուրջ 11.000.000 ՌԴ ռուբլի:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր գործունեություն ծավալած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Նկատի ունենալով, որ խարդախության նշված սխեմայի ծուղակում կարող են հայտնվել նաև այլ անձինք, ինչպես նաև այն փաստը, որ հանցավորների հետ տուժողների ֆիզիկական և վիզուալ կոնտակտի բացակայությունը, վիրտուալ հեռախոսահամարներ կիրառվելու հանգամանքը էականորեն դժվարացնում են հանցագործություն կատարած անձի կամ անձանց նույնականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է.

զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, առավել ևս ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց,

նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները,

օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։