ՀՖՖ գործող նախագահը պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի. «Արարատ»-ի նախկին խաղացող
«Արարատ» թիմի նախկին խաղացող Հովհաննես Պողոսյանը միանում է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին:
«Հայկական ֆուտբոլն անկասելի արագությամբ գահավիժում է։ Այդ գահավիժման շարունակելիությունն անշեղորեն ապահովում է ՀՖՖ գործող նախագահն իր շուրջը հավաքած ապիկարների կազմով։ Ժամանակն է համատեղ ուժերի գերլարումով կասեցնել այդ գահավիժումը և կուռ ու համերաշխ ֆուտբոլային ընտանիք (ակումբներ, երկրպագուներ, ֆուտբոլի վետերաններ ու մասնագետներ, ֆուտբոլով հետաքրքրվող հանրություն) ստեղծելու միջոցով դուրս գալ ստեղծված ու խորացող ամոթալի վիճակից։
Ես միանում եմ ֆան ակումբների պահանջին։ ՀՖՖ գործող նախագահը պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի։ Կոչ եմ անում իմ ֆուտբոլիստ ընկերներին, մասնագետներին, հայկական ֆուտբոլով մտահոգ բոլոր անձանց միանալ ՀՖՖ գործող նախագահի հրաժարականի պահանջի»ն։