Մասիսում կինը դանակով հարվածել է ամուսնու կրծքին, և շարունակում է բռնության ենթարկել. Armlur.am
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 29-ին կինը դանակահարել է ամուսնուն, որի մասին ոստիկանությունը տեղյակ չի եղել, և այժմ կրկին բռնության է ենթարկում նրան։
Իրավապահները պարզել են, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին, կինը՝ Կ. Ն․-ն, իրենց տանը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու՝ Ա․ Ս․-ի ազդրին և կրծքավանդակին։ Վիճաբանության պատճառ է հանդիսացել Ա․ Ս․-ի կողմից այլ կնոջ բջջայինով հաղորդագրություն ուղարկելը։
Կինը ձերբակալվել է և խոստովանել արարքը։ Դանակը հայտնաբերվել է, իսկ Ա․ Ս․-ի կրծքավանդակի և ազդրի շրջանում առկա է ծակած վերք: Սպանության փորձով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները` սկզբնաղբյուրում