Առանձին շրջաններում նոյեմբերի 3-4-ին տեղումներ կլինեն ձյան տեսքով
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, նոյեմբերի 4-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 1-2-ը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։