Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը»,- նշված է դեսպանի գրառման մեջ։