ԱՄՆ-ը դարձել է հիմարների երկիր. Թրամփ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի ժողովուրդը հոգնել է հիմարների երկիր լինելուց, որը ղեկավարում են հիմարները։
«Դուք ամերիկացիներ հոգնել եք հիմարների երկիր լինելուց: Մենք հիմարների երկիր ենք դարձել, որը ղեկավարում են հիմարները»,- ասել է նա ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Զրույցը տեղի է ունեցել Գլենդենում՝ հանդիսատեսի ներկայությամբ։