Լույս չի լինի մի շարք հասցեներումՄոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթինՊրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Սոնա-«Գիտես»Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունըԱհաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրաՎրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում«Բարեկամության գավաթ»․ Հայաաստանը նվաճեց 8 ոսկե մեդալԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԹբիլիսիում  ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվելՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքումՎրաստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնըՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին (լուսանկար)
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբՄաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից  «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջՔաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձինԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի Դաշնության առաջ կանգնած է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը. ՌյաբկովԱռաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումըՊարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Տիգրան ԱբրահամյանՄահացել է Սուրեն Մխիթարյանը
Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան
Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն ամանորյա ֆոտոսեսիա են անում (տեսանյութ)Ապրել մինչև հունվարի 20-ը․ ԹևանյանԹուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան ՖիդանԽաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներԲաժանվում ենք խաղաղությամբ. Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. ՔաղաքագետՎրաստանի նախագահը մեկնաբանել է բողոքները Թբիլիսիում՝ Եվրոպային «արթնանալու» կոչ անելովՍկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմըՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանՀայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է ՀալեպիցՓհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն ԸնԻջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառԱդրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով ԿեդմիՏուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակիցՍպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկումԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՊայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան
Քաղաքականություն

Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները․ Սամվել Ֆարմանյան

Բոլորին արդեն քանի տարի հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ եղավ մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ այն դարձավ այսքան անտարբեր և այլն: Չհավակնելով ասել, որ ներքևում բերված վերլուծությունը տալիս է հարցի ճիշտ ու առավել ևս համակողմանի ու գիտական բացատրությունը, կարծում եմ այն ամեն դեպքում կօգնի հասկանալ տեղի ունեցողի ամենակարևոր նրբերանգը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Տեսեք, մեզանից յուրաքանչյուրի՝ մարդու ինքնությունը կազմված է 3 առանցքային շերտերից:

1-ին շերտը դա ինքնանույնականացումն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես անհատ՝ Արամ, Իվան, Ջեք, Խոսե և այլն: Սա բնորոշ է ամեն մեկիս: Անվանենք սա ինքնության 1-ին՝ անհատական ինքնանույնականացման շերտ (ինդիվիդուալիզմ): Ինքնության այս շերտը առավել դոմինանտ է արևմտյան հասարակություններում: Դա է պատճառը, որ շատ հայեր, օրինակ, հայտնվելով արևմտյան հասարակություններում, ունենում են միանման զգացում, որ այդտեղ հասարակությունները էգոցենտրիկ են՝ ամեն մարդ ինքն իր դարդին է, ընկերություն ու բարեկամություն չկա, շփում չկա և այլն: Սրանք այս ֆենոմենի ժողովրդական մեկնաբանություններն են: Պարզ ասած, արևմտյան հասարակություններում առավել դոմինանտ է ինքնության հենց այդ՝ անհատական ինքնանույնականացման, ինդիվիդուալիզմի շերտը:

Անցնենք առաջ: Մեր ինքնության երկրորդ շերտը դա խմբային ինքնությունն է: Ո՞րն է դա: Մեզանից յուրաքանչյուրը բացի այն, որ իրեն ինքնանույնականացնում է ինքն իր հետ, այսինքն ինքն Արամն է, Իվանը կամ Ջեքը, նաև նույնականացնում է ինչ-ինչ խմբերի հետ: Կախված նրանից, թե ինչ միջավայրում է ձևավորվում անձը, այդ խմբային ինքնությունները կարող են լինել շատ տարբեր: Օրինակ, մեկն իրեն ինքնանույնականացնում է ծննդավայրի կամ թաղամասի հետ, որտեղ ապրում է՝ գյումեցի եմ, մասիվցի եմ և այլն: Իր ազգի հետ՝ Ասատրյան եմ, Խաչոենցից եմ: Կրոնական խմբի հետ՝ առաքելական եմ, սուննի եմ, բուդդիստ եմ և այլն: Ձեռնակության հետ, որտեղ աշխատում է՝ Սոնիի աշխատող եմ (ի միջի այլոց, շատ ճապոնացիներ մինև օրս, երբ ծանոթանում են այլոց հետ ներկայանում են ոչ միայն անուն ազգանունով, այլ ներկայացնում են նաև այն ընկերությունը, որտեղ աշխատում են): Անգամ ֆուտբոլային ակումբի հետ՝ Ռեալի երկրպագու եմ: Այս շարքն իսկապես անվերջ է, կապված նրա հետ, թե, որ ժողովրդի մասին ենք խոսում՝ պատմամշակութային ժառանգությամբ աշխարհագրությամբ ու այլ առանցքային գործոններով պայմանավորված:

Ինքնության 3-րդ շերտը դա էթնիկ/ազգային ինքնությունն է, երբ մարդը բացի ինդիվիդուալ ինքնանույնականացումից ու ինչ-ինչ խմբերի հետ իրեն ասոցացնելուց, իրեն համարում է նաև որևէ ժողովրդի, ազգի կամ պետության ներկայացուցիչ: Մեկն ասում է ես հայ եմ երկրորդը՝ իտալացի եմ, երրորդը՝ ամերիկացի չորրորդը՝ բուշմեն և այլն: Այսինքն, մեզանից ամեն մեկի գիտակցության մեջ առկա է նաև այդ երրորդ շերտը՝ ինքնանույնականացումը առավել մեծ էթնիկ խմբի, ազգի կամ պետության հետ:

Յուրաքնաչյուր մարդու ինքնությունն, ահա, եռաշերտ է: Տասնյակ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնության այդ շերտերն անհատի գիտակցության մեջ ունենում են տարբեր նշանակություն ու գտնվում են շատ տարբեր ու մշտապես փոփոխվող, տրանսֆորմացվող հարաբերակցության, կորելացիայի մեջ: Ժամանակակից շվեդի մտածողության ու վարքի գուցե առավել թելադրող ու կարևոր շերտը դա ինքնության ինդիվիդուալիստական շերտն է, չեչենական մի աուլում բնակվողների համար գուցե իրենց բնակավայրի՝ խմբային ինքնությունը, պաղեստինցիների դեպքում գուցե էթնիկ/ազգային շերտը:

Ահա,պատմամշակութային, աշխարհագրական և այլ իրողություններով թելադրված, ավանդաբար հայ ժողովրդի ինքնության մեջ շեշտված, ընդգծված առավել մեծ կաևորություն է ունեցել հենց խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը: Շատ եք հանդիպել, որ մեր ու ավագ սերնդի հայերը առավել մեծ կաևորություն են տալիս հարևանությանը, բակին, թաղին, համայնքին, ընտանիքին, բարեկամությանը, հայությանը և այլն: Կարճ ասած, հայերի ինքնության կառուցվածքում խմբային ու էթնիկ/ազգային բաղադրիչն ավանդաբար առավել մեծ կարևորություն է ունեցել: Դրա համար շատ հաճախ կոչվել ենք ավանդապահ, պահպանողական, պատրիարխալ և այլն:

Ահավասիկ, երկու առանցքային և այլ երկրորդական գործոններով պայմանավորված, այսօր հայերի ինքնության այդ երեք շերտերի կորելացիայի մեջ տեղի է ունենում հեղափոխական տրանսֆորմացիա: Ու սա ամենախոշոր ու հիմնարար բանն է, որ տեղի է ունենում այսօր՝ վրիպելով քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների ու շատերի աչքից: Որքան էլ զարմանալի թվա, այս մասին մեկ-մեկ ու իրեն ձեռնտու համատեքստում խոսում է միայն իշխանությունը. խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը մաշվում են՝ առաջ մղելով ինքնության անհատական շերտը: Հնչող բոլոր, անգամ աշխարհաքաղաքական հարցերի արմատը հենց այստեղ է գտնվում:

Որո՞նք են այդ երկու առանցքային գործոնները: Առաջինն արևմտյան աճող մշակութային ազդեցությանը զուգահեռ ընթացող տեղեկատվական ու տեխնոլոգիական հեղափոխությունն է, համացանցի, սոցիալական ցանցերի այսօրվա բումը, երբ մեզանից յուրաքնաչյուրը դարձել է, պատկերավոր ասած, մեկ օգտահաշիվ, և ամեն օր մի քանի ժամ անցկացնելով հեռախոսում, իր կամքից անկախ, խորացնում է իր ինքնության հենց անհատականության շերտը: Պատկերացնու՞մ եք, օրինակ, որ ֆեյսբուքյան կամ այլ օգտահաշիվները ձեզ ներկայացնեին ոչ թե սոսկ անհատական անուն ազգանունով այլ ամեն գործողություն անելիս ի ցույց դրվեր նաև ձեր ազգային պատկանելիությունը: Չէիք էլ նկատի, թե ինչպես ժամանակի ընթացքում այդ շերտերը աճող կարևորություն կստանային ձեզ համար:

Երկրորդ զարկերակը դա, անշուշտ, վերջին տարիներին հայ ժողովրդի կրած աղետալի պարտությունն է պատերազմում և շարունակվող ճգնաժամը: Պարտությունները պատերազմում, ինչպես ճապոնացիների դեպքում էր 2-րդ համաշխարհայինից հետո, առաջ են բերում էթնիկ/ազգային ինքնության խորը ճգնաժամ: Կապիտուլյացիան ծնում է թերարժեքության բարդույթ: Որքան ուժեղ է արտահայտված ժողովրդի ինքնության 3-րդ բաղադրիչը, այդքան տրավմատիկ է լինում պարտության հարուցած ճգնաժամը. առաջանում է անգամ թերարժեքության բարդույթ, որի հաղթահարումը կարող է տասնամյակներ պահանջել: Ի՞նչ է դա: Երբ մարդը սկսում է մտածել, որ այն ազգային միավորը, որին պատկանում է ինքը, ի զորու չէ հաղթել, թույլ է, վատն է և այլն: Նման հազարավոր արտահայտություններ դուք լսել եք 2020 թ. պարտությունից հետո:

Հավատացեք, նույնը տեղի էր ունենում նաև ճապոնացիների հետ պարտությունից հետո: Մարդիկ սկսում են ամաչել իրենց ազգային պատկանելիությունից, չեն հավատում սեփական հավաքական ուժերին ու ինքնապաշտպանական բնազդով վանում են, իրենցից հեռացնում են ինքնության այդ շերտը: Դա է պատճառը, որ օրինակ հայության հավաքական շահերին վերաբերող որևէ խնդիր այսօր չի շարժում ժողովրդի հավաքական միտքը, նրա մարմինը:

Դա է պատճառն անգամ, երբ փողոցում մեկն այսօր անօգնական վիճակում է, բայց անցորդ հայրենակիցն իրեն հաճախ պահում է օտարի նման՝ չի միջամտում: Այսինքն, Հայաստանում ապրում է այնպես, ինչպես կապրեր, օրինակ, Շվեդիայում՝ շուրջբոլորի հետ ընդհանրական հավաքական ինքնության բացակայության տրամաբանությամբ: Հարևանները իրար չեն ճանաչում շատ հաճախ:

Ահա, այս երկու առանցքային գործոններով թելադրված, հայ ժողովրդի ինքնությունն այսօր գտնվում է հեղափոխական տրանսֆորմացիայի փուլում: Կարճ ասած, հայը փոխվում է: Ժողովուրդների ինքնության տրանսֆորմացիան ինքնին ճգնաժամ է, որն անխուսափելիորեն ընթանում է տրավմաների ճանապարհով: Դժբախտ են այն սերունդներն, իհարկե, որոնք հենց նման կամրջող ժամանակներում են ապրում (հիշու՞մ եք չինական անեծք-իմաստությունը՝ ապրեք մեծ փոփոխությունների ժամանակներում):

Այսպիսով, հայ ժողովուրդն այսօր ապրում է իր էթնիկ/ազգային ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը: Նրանք, ովքեր հայտ են ներկայացնում «փրկելու» նրան, նախ պիտի հասկանան տեղի ունեցողը, դրա խորքային պատճառները, իրական մասշտաբը: Պիտի ունենան նաև շատ հստակ պատկերացում ու հաշվարկ, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել ինքնության ընթացիկ տրանսֆորմացիան, ու այդ ճանապարհներից որն ինչ ապագա է խոստանում մեր ժողովրդին այս տարածաշրջանում ու փոփոխվող աշխարհում»: