Այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Ահազանգում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը․
«Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը... Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։

Մինչև ե՞րբ...
Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տդղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»,- նշել է նա։