«Արժանապատիվ աշխատանք. դեպի սոցիալական արդարություն»․ Հայաստանում միջազգային համաժողով կանցկացվի
Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով․միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։
Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով նախատեսվում է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ կունենան՝
երեխաների աշխատանքի և կրթության,
զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականության,
կանանց տնտեսական հզորացման և սոցիալական արդարության,
սոցիալական արդարության և GIG տնտեսության դերի վերաբերյալ։
Միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։