Լույս չի լինի մի շարք հասցեներումՄոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթինՊրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Սոնա-«Գիտես»Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունըԱհաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրաՎրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում«Բարեկամության գավաթ»․ Հայաաստանը նվաճեց 8 ոսկե մեդալԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԹբիլիսիում  ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվելՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքումՎրաստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնըՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին (լուսանկար)
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբՄաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից  «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջՔաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձինԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի Դաշնության առաջ կանգնած է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը. ՌյաբկովԱռաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումըՊարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Տիգրան ԱբրահամյանՄահացել է Սուրեն Մխիթարյանը
Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան
Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն ամանորյա ֆոտոսեսիա են անում (տեսանյութ)Ապրել մինչև հունվարի 20-ը․ ԹևանյանԹուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան ՖիդանԽաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներԲաժանվում ենք խաղաղությամբ. Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. ՔաղաքագետՎրաստանի նախագահը մեկնաբանել է բողոքները Թբիլիսիում՝ Եվրոպային «արթնանալու» կոչ անելովՍկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմըՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանՀայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է ՀալեպիցՓհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն ԸնԻջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառԱդրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով ԿեդմիՏուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակիցՍպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկումԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՊայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան
Մամուլ

Այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նույնիսկ համեմատաբար «ճշտախոս» ու մտավորական համարվող թուրքերն են ընդունում, որ Թուրքիայում ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները: Ինքնին հասկանալի է, որ տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող Թուրքիայում, այն էլ՝ էրդողանյան իշխանության հանգամանքը նկատի ունենալով, դժգոհությունները փորձելու էին ուղղորդել և ուղղորդում են դեպի այլ ազգերի նկատմամբ ատելության հուն: Ի մասնավորի, «Ալֆա-նյուզի» «Իրական Թուրքիա» ծրագրին տված հարցազրույցում նման հատկանշական օրինակ բերեց թուրք գրող Քադիր Աքընը՝ նշելով, որ օրերս թուրքական կառավարությունը, տնտեսական ճգնաժամից ելնելով, հայտարարել է, որ նրանք, ովքեր 100 հազար լիրայից ավելի գումար ունեն բանկային քարտերի վրա, պետք է նոր հարկ վճարեն տարեկան 750 լիրայի չափով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար:

Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուրքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել: Հետաքրքրականն այն է, որ նշված գրողը՝ Քադիր Աքընը, ինչպես հարցազրույցի ժամանակ էլ նշեց, հավատում է, որ հնարավոր է հայ-թուրքական խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել, լուծել, ապա հասնել հայ և թուրք ժողովուրդների... բարեկամության:
 
Ըստ որում, նրա խոսքից ակնհայտ է դառնում, որ հրաշալի տեղյակ է, թե ինչեր են եղել, տեղյակ է թե՛ Հայոց ցեղասպանությանը, թե՛ իր քաղաքացիության երկրի ու իր ազգի գործած աններելի ոճիրներին, բայց հրապարակավ, իհարկե, խուսափում է արծարծել այդ թեմաները: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նա արտահայտվում է զուտ պատմական կոնտեքստում, ասենք՝ «պատմաբանները թող քննեն»-ի տարբերակով: Այսինքն՝ «լայթս» հակահայկական է: Ի վերջո, թուրք գրող է, ու հազիվ թե կարելի էր նրանից ավելին ակնկալել: Բայց նաև նշում է, որ՝ այո, Թուրքիան է փակել հայ-թուրքական սահմանը, և իր երկրի ղեկավարությունից պահանջում է բացել այդ սահմանը: Հարկավ, սա տարբերվում է պաշտոնական Անկարայի մոտեցումներից, բայց... թուրքը մնում է թուրք:
 
Ինչ վերաբերում է «պաշտոնական Անկարային», ապա Էրդողանը, ինչպես տեղեկանում ենք մեր գործընկերների պատրաստած բավականին օգտակար հաղորդաշարի այս թողարկումից, հայտարարել է, թե «հայերի կողմից օկուպացված Ղարաբաղի ազատագրումից հետո Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն է ստեղծվել»: Եթե վերծանենք, ապա նա նկատի ունի, որ Հայաստանը, որպես պետություն« ոչնչացնելու իրական ու վերջնական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի համար: Ոչ պակաս հատկանշական է, որ Թուրքիայում «լավ լուրերի» են սպասում Փաշինյանի հետ շփումներից: Հասկանալի է՝ թուրքերի համար լավ: Իսկ այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում