Եվրոպացիները պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ
Եվրոպացիներին խորհուրդ է տրվում պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում սննդամթերք և ջուր կուտակել։
Ինչպես հայտնում է Newsweek-ը, այս մասին ասվում է եվրոպական երկրների քաղաքացիական և ռազմական պատրաստվածության մասին զեկույցում, որը պատրաստել է Ֆինլանդիայի նախկին նախագահ և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդական Սաուլի Նիինիստեն։
Զեկույցում նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ չէր ո՛չ կորոնավիրուսային համաճարակին, ո՛չ էլ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժմանը, ուստի երկրները պետք է տեսականից անցնեն գործնական ակտիվ պատրաստության:
ԵՄ-ն պետք է խորհուրդ տա իր երկրների տնային տնտեսություններին, որ արտակարգ իրավիճակների դեպքում պատրաստ լինեն ինքնաբավ լինել առնվազն 72 ժամ:
Հիմնական սպառնալիքների թվում է Ռուսաստանի դեմ հավանական պատերազմը: