Լույս չի լինի մի շարք հասցեներումՄոսկվան Փհենյանին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթինՊրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Սոնա-«Գիտես»Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունըԱհաբեկիչները հարձակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրաՎրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում«Բարեկամության գավաթ»․ Հայաաստանը նվաճեց 8 ոսկե մեդալԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԹբիլիսիում  ընթացող ընդդիմության ցույցերի ժամանակ 8 ռուս է ձերբակալվելՀՀ իշխանությունը ավելի քան 120 հազար արցախցիներին դադարել է ճանաչել որպես քաղաքացիներշ․ Տաթևիկ Սողոյան Եվրոպան ցուցումներ է պատրաստում պատերազմի դեպքումՎրաստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնըՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին (լուսանկար)
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբՄաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անահիտ Ավանեսյանը գնացել է Բալի, որ խոսի իմունիզացիայից  «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջՔաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձինԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի Դաշնության առաջ կանգնած է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը. ՌյաբկովԱռաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումըՊարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Տիգրան ԱբրահամյանՄահացել է Սուրեն Մխիթարյանը
Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում
Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց Սահմանադրությունը. Աշոտյան
Ինչո՞ւ է հյուպատոսը հեռացել Հալեպից. պարզաբանում է ԱԳՆ-ն
Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը արդեն ամանորյա ֆոտոսեսիա են անում (տեսանյութ)Ապրել մինչև հունվարի 20-ը․ ԹևանյանԹուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան ՖիդանԽաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներԲաժանվում ենք խաղաղությամբ. Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. ՔաղաքագետՎրաստանի նախագահը մեկնաբանել է բողոքները Թբիլիսիում՝ Եվրոպային «արթնանալու» կոչ անելովՍկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմըՈչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ ԲեգլարյանՀայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է ՀալեպիցՓհենյանը միշտ Մոսկվայի հետ է լինելու. Կիմ Չեն ԸնԻջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառԱդրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով ԿեդմիՏուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակիցՍպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկումԴեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցինՊայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան
Մամուլ

22 միլիոն են տվել անհայտ ՍՊԸ-ի նորոգված սենյակը նորից նորոգելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական միլիոններն է ծախսում քաղաքացիների գրպանից։ Նա կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ մոտ 22 միլիոն դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանի VIP սրահի վերանորոգման և լուսավորության համար։ Կարգադրության մեջ նշված է․ «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին հատկացնել 21 միլիոն 876 հազար 400 դրամ՝ Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեի վարչական շենքում տեղակայված բարձրաստիճան հյուրերի ընդունելության (VIP) սրահի վերանորոգման եւ լուսավորության ավելացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

Քաղաքապետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ այս սենյակը մշտապես օգտագործվել է խնամքով, կարելի է ասել` ամիսը հազիվ մի քանի անգամ է օգտագործվում․ «Այս սենյակի համար 22 միլիոնը շատ-շատ է։ Աչքաչափով կարող եմ ասել՝ 40 քառակուսին չգերազանցող սենյակ է, դրսից հյուրերին, պաշտոնյաներին են այնտեղ ընդունում, երբեմն է օգտագործվում։ Իմաստը ո՞րն է՝ այդ սենյակի ուղղակի վերանորոգման եւ լուսավորության համար այդ կլորիկ գումարը հատկացնել»։ Մեր աղբյուրը նաև նշում է, որ շատ հաճելի, լավ լուսավորությամբ սրահ է այն, նորմալ կահավորված, գտնվում է քաղաքապետի աշխատասենյակի դիմաց։

«Հրապարակը» Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով նշել. մրցույթ հայտարարվե՞լ է վերանորոգման համար, ո՞ր ընկերությունն է հաղթել, և ո՞վ է ստանձնել այդ վերանորոգումը։

Քաղաքապետարանից ստացել ենք սպասված պատասխանը, որ մրցույթ չի հայտարարվել, կատարվել է մեկ անձից գնում. «Հիշյալ դահլիճը 2004 թվականից չէր վերանորոգվել, գտնվում էր ոչ բարվոք վիճակում, ուստի անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել դահլիճի վերանորոգման աշխատանքներ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Արդյունքում ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնարին լինելու պատճառով նշված աշխատանքներն իրականացվել են մեկ անձից գնման եղանակով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթները»:

Քաղաքապետարանից փոխանցում են, որ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և բոլոր բաղադրիչներով (լուսավորություն, վերանորոգում) իրականացվում են «Շենք-շինություններ» ՍՊԸ-ի կողմից: 

Մենք նաեւ դիմել էինք քաղաքապետարանին՝ խնդրելով տրամադրել այդ սրահի լուսանկարը, սակայն մերժում ենք ստացել․ պատճառաբանել են, որ այնտեղ աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ հնարավոր չէ սրահի նախկին վիճակը ցուցադրող լուսանկար տրամադրել։ Հետաքրքիրն այն է, որ «Շենք-շինություններ» ՍՊԸ-ի մասին բացարձակապես որևէ ինֆորմացիա չկա համացանցում։ Ի վերջո տեղեկացանք, որ այս ՍՊԸ-ն վերջերս է ստեղծվել՝ օգոստոսին, հիմնադիրը Լիանա Ղազարի Պստիկյանն է։ Հիմնադրի մասին ևս ինֆորմացիա չգտանք համացանցում։ Ամենայն հավանականությամբ, որեւէ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ է, որի միջոցով էլ հերթական գումարներն են վատնվում քաղաքային բյուջեից։ Ինչ վերաբերում է մեկ անձից գնմանը, բացի այն, որ ոչ մի հրատապություն չէր ներկայացնում այդ նորոգումը, սակայն մեկ անձից գնումների դեպքում, որպես կանոն, դիմում են կայացած, փորձառու կազմակերպություններին, այլ ոչ թե 3 ամիս առաջ ստեղծված ՍՊԸ-ի։

ՀԳ․ Հրապարակում ենք այդ սրահի լուսանկարը, որն արվել է հանդիպումներից մեկի ընթացքում` մինչեւ վերանորոգումը սկսելը, որից երեւում է, որ սրահը գտնվում է ավելի քան բարվոք վիճակում։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում