Այս տարվա առաջին 9 ամիսներին Երևան-Կապան-Երևան չվերթից օգտվել է 899 ուղևոր․ «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սպասարկել է 899 ուղեւորի: Սրանք բոլորը Երեւան-Կապան-Երեւան չվերթի ուղեւորներ են, քանի որ օդանավակայանն այլ չվերթեր առայժմ չի սպասարկում: Ինչու՞ առայժմ, որովհետեւ ոչ հեռու ապագայում Սյունիքի մարզկենտրոնը կարող է միջազգային օդային դարպաս դառնալ մեր երկրի համար: Տվյալները «Հետքը» ստացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:
Հիշեցնենք, որ կոմերցիոն ուղեւորափոխադրումները Կապանում մեկնարկել են 2023-ի օգոստոսից: Նախորդ տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Սյունիքը» հասցրել էր սպասարկել 207 ուղեւորի: Շուրջ մեկ տարի չվերթերն իրականացվում էին յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ, սակայն այս տարվա սեպտեմբերի 4-ից թռիչքներ կատարվում են նաեւ չորեքշաբթի օրերին: Այդուհանդերձ, միշտ չէ, որ չվերթերն իրականացվում են ըստ ժամանակացույցի, քանի որ ամեն ինչ կախված է եղանակից: Պատճառն այն է, որ դեպի Կապան չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), երբ պարտադիր պայման է բարենպաստ եղանակը: Ներկա պահին քայլեր են ձեռնարկվում՝ նաեւ սարքավորումներով թռիչքներ (IFR) իրականացնելու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։