«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը:
Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունից:
«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:
Այդ պատճառով նոյեմբերի 4-ին Ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:
Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ: