Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և այն տեղափոխել են քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: