«171 նոր ավտոբուս կա, նոր վարորդների կարիք ունենք», «342 վարորդ է պետք, աշխատավարձը՝ 420 հազար դրամ». քաղաքապետարանի պաշտոնյա
Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2, տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար դրամ է: Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ դիմեց քաղաքացիներին, որ աշխատանքի համար դիմեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: