Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։