Շունը շարունակում է մնալ թմրամիջոցներ հայտնաբերելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը. ՊԵԿ նախագահ
Շունը շարունակում է մնալ թմրամիջոցներ հայտնաբերելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ հունվարից արդեն ՀՀ սահմանապահներն են հսկողություն իրականացնելու Մեղրիի անցակետում ՝ փոփոխություն կլինի՞ ՌԴ սահմանապահներին փոխարինելով ՀՀ սահմանապահներով՝ Բադասյանն ասաց, որ վստահ է՝ ՀՀ ԱԱԾ գործընկերներն ունեն բավարար մասնագիտական պատրաստվածություն այդ երևույթները կանխարգելելու ուղղությամբ։
«Ուղղակի՝ վերջին մեկ տարվա ընթացքում, որքան լսել ենք խոշոր բացահայտումների մասին, հիմնակակում ոչ թե մաքսակետով է անցել, այլ՝ գետի վրա նետումներով, տարբեր եղանակներով փոխանցումներով»,- նշեց ՊԵԿ նախագահը։