Փաշինյանն ու Ալիևը Կազանում քննարկել են հայ գերիների հարցը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ հանդիպման մանրամասների մասին շատ բան հայտնի չէ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է` COP-29 գագաթնաժողովին Բաքու կմեկնի, եթե Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Ալեն Սիմոնյանը փաստացի հաստատեց այդ լուրը։ Նրա խոսքով` Փաշինյանն ու Ալիևը լիագումար նիստում զրուցել են մոտ մեկ ժամ։
«Հետո երևի զգացել են, որ խանգարում են մյուսներին և որոշել են առանձին հանդիպել։ Պայմանավորվածությունները նույնն են` խաղաղության հաստատում, ապաշրջափակում, գերիների վերադարձ»,- հավելեց նա։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ակտիվ երկխոսությունը համընկավ Մավրիտանիայի նախագահի ելույթի հետ և գրավեց բոլորի ուշադրությունը։