«ՖԱԶ»-ի սպանության գործով մեղադրյալ «Չաղ Ռուստամը» կալանքի ընթացքում 2 անգամ տեղափոխվել է հիվանդանոց
Քրեական հեղինակություն «ՖԱԶ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպшնության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», երկու անգամ ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Կալանքի ողջ ընթացքում երկու անգամ է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվելուց հետո՝ նույն օրը՝ վերադարձել քրեակատարողական հիմնարկ»,- նշեց Նավիկյանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։