Լույս չի լինի մի շարք հասցեներումՊրեմիերա․ Արամե-«Երազանք ես դու»Վահագն Խաչատուրյանն ու Philos Project-ի նախագահն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանըՏավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԳերմանական զորքերը կարող են գնալ Ուկրաինա. ԲերբոքԽուզարկությամբ երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվելԱրմավիրում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու դինՔննարկվել են ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերԱրամ Ա Վեհափառի հովանավորությամբ նյութական աջակցություն բաժանվեց բոլոր հալեպահայ ընտանիքներինԻնչ եղանակ է սպասվումՀայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններումՊատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես ԱվետիսյանԲայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումըԵրևանում բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրաՎիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Աղազարյանի գլխին սարքել են․ նա պատրաստ է կալանավորվել․ Աղազարյանի փաստաբանը փակագծեր է բացում (տեսանյութ)Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Վահե Ղազարյանը պաշտոն է խնդրել. InfoLurՈստիկանությանը և ԱԱԾ-ին տրվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման ծախսերը նվազել են. «Լույս» հիմնադրամԲագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներՆախարարությունը դպրոցներին հանձնարարական չի տվել հերոսների պատվո անկյունները վերացնելու վերաբերյալ. ԿԳՄՍ նախարարԹբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները
Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սևծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան
ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Նիկոլ Փաշինյան«Իմ հարցը հնչել է». Հովիկ Աղազարյանը հրաժարվեց հարց տալ կառավարությանըՄահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել․ «Փաստինֆո»1-2 դեպք է եղել, որ խնդրել եմ վարչապետին և իր բորտով եմ թռել. Ալեն Սիմոնյան«Խաղաղության» պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. ՓաշինյանՃշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք․ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք․ Փաշինյան
Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափովԸնկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել․ Նիկոլ Փաշինյան
Կրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկը․ նա եղել է իր ընկերոջ հետ
Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրերին գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները․ ՓաշինյանՉկասկածեք, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ Աղազարյանին մանդատից զրկելու համար․ Նիկոլ Փաշինյան
Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ
Եթե ՀԱՊԿ-ն չի կարող ցույց տալ այդ պատասխանատվության գոտին, ուրեմն ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն գոյություն չունի․ Փաշինյան«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվիՆիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էրԵրվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են ՓարիզումՆոր Կյանք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակԳլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնինՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. ՏասմագամբետովԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրելՀարավային Կորեայի նախագահին սպառնում է դավաճանության մեղադրանքՉլինի՞ թե Հովիկ Աղազարյանի «դուրս տված» պետական կոնֆիդենցիալ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի համեմատությունն էր Քրիստոսի հետ․ վերլուծաբանՔաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգԹբիլիսի. քաղաքականության օբյեկտներն ու սուբյեկտները (տեսանյութ)ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել քեռու հետ․ ինչպե՞ս եք վերաբերվում․ Դանիելյանը՝ ԿԿՀ-ի ՔՊ-ական թեկնածուին (տեսանյութ)
Հասարակություն

Քաղաքաշինության կոմիտեին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ

2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:

Հիմնական թիրախները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովումն են։

2025թ. նախատեսվում է մշակել և տեղայնացնել նորմատիվատեխնիկական 23 փաստաթուղթ, որին ուղղվելու է 268 մլն դրամ։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ 2025 թվականից կոմիտեն նախաձեռնում է ԵՄ նորմերի և ստարդարտների տեխնիկական թարգմանության, տեղայնացման աշխատանքներ. «Զուգահեռաբար կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան կիրառության մեջ դնել քաղաքաշինության ոլորտում ԵՄ նորմերն ու ստանդարտները: Այսինքն՝ կունենանք ՀՀ-ում գործող 2 նորմեր՝ ազգային և ԵՄ նորմերը, որոնք հավասարեցված կլինեն ազգային նորմերին»։

«Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման համար նախատեսված է 1.9 մլրդ դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքների համար: Թաղամասում առկա են բազմաբնակարան փայտյա 24 շենքեր, որոնց շահագործման ժամկետը լրացել է, և գտնվում են վթարային վիճակում։ Որոշում է կայացվել կառուցել 15 բազմաբնակարան շենք՝ 308 բնակարանով՝ մոտ 29 500քմ մակերեսով և հատկացնել թաղամասում բնակվող ընտանիքներին: Թաղամասի կառուցապատման նախահաշվային արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ և ամբողջական կառուցապատումը նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը: Այս պահին իրականացվում են 10 շենքերի շինարարական աշխատանքները։

Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայումս կոմիտեի պատվիրատվությամբ համակարգվում է շինարարության ընթացքում գտնվող 63 ենթածրագիր՝ 71.4 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: 2025 թվականին նախատեսվում է առնվազն 73 ենթածրագրի համակարգում՝ ավելի քան 95 մլրդ դրամ պայմանագրային արժեքով:

Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթները իրականացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 1.1 մլրդ դրամ, որի 93.6%-ն ուղղված է աշխատանքի վարձատրությանը։

Քաղաքաշինության կոմիտեի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովման համար նախատեսվում է շուրջ 30 մլն դրամ։

Մյուս առաջնահերթությունը «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթեր» միջոցառման շրջանակում նախատեսված Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակումն է, որի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին։ Որպես կանխավճար նախատեսվում է 121.4 մլն դրամ, իսկ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 404.6 մլն դրամ: