Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները գերազանցել են միջին տարեկան ցուցանիշները
Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումը 2024 թվականի սկզբից արդեն գերազանցել է նախորդ մի քանի տարիների միջին տարեկան ցուցանիշները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ սովորաբար Հայաստանն Իրան է արտահանում 360-370 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն 2024 թվականի ընթացքում այդ ծավալն արդեն գերազանցել է 370 մլն-ը։