Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Ֆիդան
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է նա «Թուրքիա» թերթին։
Նրա խոսքով` Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։