Երևանում 23-ամյա երիտասարդը 2 եղբոր հետ վիճաբանել, ապա դանակաhարել է 2 անչափահասիԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՔննիչը զանգեց ու խնդրեց, որ գնանք Հովհաննես Ավետիսյանի կալանված ավտոմեքենան վերցնենք. Արսեն ԲաբայանԻշխանությունները փորձում են սահմանափակում մտցնել մարդկանց մտածողության մեջ՝ իրենց ենթարկլու նպատակով․ Բագրատ Սրբազան«Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները»․ Վրաստանում այրել են Կալաձեի անունով խաղաշապիկ (տեսանյութ)Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղության հույս ունի. ԳյուլերՄեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրըԱրման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել ՄակրոնիՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին փոսն ընկած ձիուն հաջողվել է հանելՍիրիայի քրդերը օգնություն են խնդրել ԱՄՆ-իցՇիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվիԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետինԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԲոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Երկար դադարից հետո հայտնվել է ասպարեզումԾանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում13-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարանԹաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան․ Գ․Ծառուկյանը շրջայց է կատարել Աբովյանում (տեսանյութ)Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»Ռուսական զորքերը հեռանում են Սիրիայից. BildՊետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ» Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին․ «Իրավունք»Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքիՔաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիսԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել ԻրաքԹբիլիսիում նախագահական ընտրությունների դեմ ցույց է սկսվելԻսրայելը Սիրիայում շարունակում է ռմբակոծել ռազմական օբյեկտները2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-նՈւկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական նավթաբազայինՀերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»Վրաստանում նախագահական ընտրություններ ենՎարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»ՔՊ-ում ահուսարսափի մեջ ենՀովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»
Ապարանում բուք է, Կապանում ձյուն է գալիս, Արարատում մառախուղ է
Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացում
Մամուլ

Մտնում ենք Արսենյանի մոտ ու ասում` բարև Ձեզ, պարոն Վաղարշակ Հարությունյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տարիներ առաջ ԱԳՆ հանրային կապերի բաժինն այլ նախարարությունների ու կառույցների նմանատիպ ստորաբաժանումներից ամենաօրինակելին էր համարվում։ ԶԼՄ-ներին տեղեկատվությունը տրամադրվում էր օպերատիվ, անգամ գրավոր հարցերին պատասխանում էին մեկ ժամում, իսկ նորությունների բաժինը թարմացվում էր ամեն օր։ Այսօր ԱԳՆ պաշտոնական կայքն «ամենադանդալոշն» է` ամիսներով չի թարմացվում։ Անգամ սեպտեմբերին կատարված դեսպանների նշանակումները դեռ տեղ չեն գտել ԱԳՆ կայքում։ Ինչպես ԱԳՆ-ն են երկրորդական կառույցի վերածել, այնպես էլ նրա կայքը ոչ մեկին պետք չէ։


Նոյեմբերի 4-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով Ժնեւում` ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ ԱԳՆ կայքում դեռ նոյեմբերի 3-ն է, եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը դեռ տիկին Հասմիկ Տոլմաջյանն է, իսկ ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը դեռ պարոն Անդրանիկ Հովհաննիսյանն է։ Պարոն Անդրանիկ Խաչատրյանն էլ, ըստ ԱԳՆ կայքի, դեռ նստած է Ստրասբուրգում՝ ԵԽ մշտական ներկայացուցչի աթոռին։

Իրականում Անդրանիկ Խաչատրյանին այս պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 25-ին, եւ այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Պապիկյանը, որը մինչ այդ Ավստրիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպանն էր եւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու միջազգային այլ կազմակերպություններում։ Բայց, ԱԳՆ կայքի համաձայն, Արմեն Պապիկյանը դեռ Ավստրիայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը հոկտեմբերի 25-ից զբաղեցնում է Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը եւ նստած է Վիեննայում, ըստ ԱԳՆ կայքի, դեռ Ժնեւում է եւ պաշտոնավարում է որպես Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ու միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Իրանում ՀՀ դեսպանը եւս, ըստ ԱԳՆ կայքի, դեռ Արսեն Ավագյանն է, ոչ թե հոկտեմբերի 30-ին նշանակված Գրիգոր Հակոբյանը, իսկ Բուլղարիայում, ըստ ԱԳՆ կայքի, դեռեւս պաշտոնավարում է Արմեն Եդիգարյանը, ոչ թե հոկտեմբերի 24-ից պաշտոնավարող Ծովինար Համբարձումյանը։

Հոկտեմբերի 24-ից Հայաստանը նոր դեսպաններ ունեցավ նաեւ Եգիպտոսում եւ Իտալիայում։ Արմեն Սարգսյանը գնաց Կահիրե` Եգիպտոսում ՀՀ դեսպան, իսկ Վլադիմիր Կարապետյանը՝ Հռոմ, հետ կանչվելով Ուկրաինայում դեսպանի պաշտոնից։ Հետ կանչվեց նաեւ Հրաչյա Փոլադյանը, որը 2021 թվականից Եգիպտոսում ՀՀ դեսպանն էր։ Այս փոփոխությունը եւս ԱԳՆ պաշտոնական կայքում արտացոլված չէ, եւ Փոլադյանը շարունակում է պաշտոնավարել Կահիրեում։ 

Սրանք դեռ համեմատաբար նոր փոխատեղումներն են, կարելի է կարծել, որ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության բաժնի աշխատողները չեն հասցրել դրանք ներբեռնել կայքում, բայց ի՞նչ ասենք 3 ամիս առաջ կատարված կադրային փոփոխությունների մասին, որոնք չկան նախարարության կայքում։

Այսպես․ Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գեւորգյանը սեպտեմբերի 6-ին համատեղության կարգով ՀՀ դեսպան նշանակվեց նաեւ Մոնղոլիայի Հանրապետությունում, բայց, ըստ ԱԳՆ կայքի, այս պաշտոնը դեռ թափուր է։ Սեպտեմբերի 10-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը համատեղությամբ նշանակվեց Շրի Լանկայում դեսպան, նստավայրը՝ Նյու Դեյլի։ Իսկ Եթովպիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սահակ Սարգսյանն այդ օրվանից զբաղեցնում է նաեւ Ջիբութիում ՀՀ դեսպանի պաշտոնը։ ԱԳՆ պաշտոնական կայքում դեռ ամառ է, ու թե երբ է գալու սեպտեմբերը՝ հայտնի չէ։ Ավելին՝ Ջիբութին այստեղ ընդհանրապես նշված չէ, եւ «Ջ» տառով այլ պետություն, բացի Ջամայկայից, ԱԳՆ կայքում չկա։ Մինչդեռ Աֆրիկայի հյուսիս-արեւելքում գտնվող այս պետության հետ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել դեռ 5 տարի առաջ, եւ ՀՀ ԱԳՆ լրատվության վարչությունն այդ առիթով 2019-ի մայիսի 23-ին նույնիսկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ջիբութիի մշտական ներկայացուցիչները հանդիպել ու զրուցել են, անդրադառնալով «երկու երկրների միջեւ միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ աֆրիկյան մայրցամաքի երկրների միջեւ գործընկերության ընդլայնմանը»։ Չնայած՝ ի՞նչ Ջիբութիի մասին է խոսքը, եթե անգամ օգոստոսից պաշտոնավարող՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի անունն Արարատ Միրզոյանի աշխատողները մուտք չեն արել համակարգ, եւ նորին գերազանցություն պարոն Վաղարշակ Հարությունյանը, ըստ նրանց, դեռ Մոսկվայում է, Արմյանսկի նրբանցքում նստած։ Ու սա՝ այն դեպքում, երբ ՌԴ ԱԳՆ-ն ընդամենը մեկ օր հետո իր կայքում տեղադրել է Արսենյանի նշանակման լուրը։ Ենթադրենք՝ մեկը, որը չգիտի, թե ով է ՌԴ-ում ՀՀ դեսպանը, կարող է բացել ԱԳՆ կայքը, արագ նայել դեսպանի անունը, մտնել Արսենյանի մոտ ու ասել՝ բարեւ Ձեզ, պարոն Վաղարշակ Հարությունյան։

Լրատվության եւ հանրային դիվանագիտության բաժինը, տեղեկատվության համար պատասխանատու ստորաբաժանումները, որոնք ԱԳՆ-ում մի քանիսն են, սիրում են ծանրացնել իրենց աշխատանքը, ասել, թե շատ զբաղված են։ Իրականում «քոփի-փեյստ» են անում օտար աղբյուրներից ՀՀ-ին կատարվող հղումները, բաժանում բոլոր դեսպանատներին, թե տեսեք` Հայաստանի մասին սա է գրվել, այն է գրվել, ու սրանով իրենց աշխատանքը համարում են կատարած։ Եվ այս անփույթ աշխատանքը հետագայում դառնում է տրամպլին` դեսպան, հյուպատոս, ՀՀ ներկայացուցիչ դառնալու համար»: