Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար
Հոկտեմբերի 31-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 34-ամյա Անի Բ․-ն և հայտնել, որ Նորաշեն թաղամասի 42 շենքի 1 բնակարանում անհայտ անձը ՌԴ-ից բնակարանի վարձակալության դեպոզիտը փոխանցելու պատրվակով, չարաշահելով իր վստահությունը և խարդախության եղանակով իր «ԱյԴի Բանկ»-ի բանկային քարտից հափշտակել է 39 հազար դրամ և բանկի հավելվածով ձևակերպել է 640 հազար դրամի վարկ՝ պատճառելով 680 հազար դրամի վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Անի Բ․-ն ոստիկաներին ասել է, որ ինքն աշխատում է «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ում՝ որպես երգչուհի։