Պապոյանը խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական է համարում
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
Նա կարծում է, որ երկու երկրների միջև դրական զարգացումները պետք է որ այդ կետին բերեն։
Պապոյանը չի կարող ասել՝ այս տարի կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը, բայց, իր տպավորությամբ, ընդհանուր զարգացումները դրական են։