Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է։
«Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից»,- իր էջում նշել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Նա դեռ երկու օր առաջ էր տեղեկացրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության: