Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքական չի հրավիրել Կիլիան Մբապեին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդ անգամ անընդմեջ բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները։
Դիդյե Դեշամը հարձակվողին չի հրավիրի Իսրայելի և Իտալիայի հետ հանդիպումներին, հայտնում է Le Parisien-ը։
Ֆրանսիացի մասնագետի այս որոշման պատճառներն անհայտ են։ Նախորդ անգամ Մբապեն իբր վնասվածքի պատճառով չէր գնացել թիմի ճամբար, թեև վերջին հանդիպմանը եղել էր «Ռեալի» մեկնարկային կազմում: