Կան չհամաձայնեցված կետեր և դրանց շուրջ պետք է շարունակվեն բանակցությունները. ԱԳ փոխնախարար
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և ՀՀ-ի հետ իրավական վեճերի բացառմանը, երրորդը՝ ՀՀ-ի Սահմանադրության փոփոխությունն է։ Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով փորձագետի այս պնդումներին, հայտարարել է. «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։