Ինչպե՞ս է Թրամփը 24 ժամում վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին. Արևմուտքում պարզաբանում են
Դոնալդ Թրամփը հայտարարելով, որ մեկ օրում կավարտի Ուկրաինայում հակամարտությունը, այդ խոսքերը իրականում նշանակում էին ԱՄՆ-ի աջակցության դադարեցում:
Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանացի փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի իր բլոգում։
«Երբ նա խոսում էր հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու մասին, կարծում եմ, նա նկատի ուներ ոչ թե այն, որ մարտերն ամբողջությամբ կդադարեն 24 ժամվա ընթացքում, այլ այն, որ ԱՄՆ-ի մասնակցությունը հակամարտությանը կավարտվի 24 ժամվա ընթացքում, երբ նա դառնա նախագահ»,- ասել է փորձագետը:
Մերկուրիսի խոսքով, ամերիկացի քաղաքական գործիչը այս պահին դժվար թե հստակ գիտի, թե ինչպես կկարգավորի ճգնաժամերը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։